«XGMA» մակնիշի ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս նոր ճանապարհահատվածից շրջվել և հայտնվել է հին ավտոճանապարհի վրա․ վարորդը տեղում մահացել է

Katok

 Ապրիլի 29-ին, ժամը 19:22-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «XGMA» մակնիշի ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս նոր ճանապարհահատվածից (3 մետր բարձրություն) շրջվել և հայտնվել է հին ավտոճանապարհի վրա․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դուրս են բերել Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…