Գազպրոմ Արմենիան մինչև ապրիլի 14-ը չի դադարեցնի սպառման դիմաց չվճարած բաժանորդների գազամատակարարումը

Gazi anjatum

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մինչև արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ընկերության տարածած հայտարարությունը․

«Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի  շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց  բնակիչ-բաժանորդների կողմից  սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված  արտակարգ դրության պայմաններում  Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը  բնակիչ-բաժանորդների կողմից  վճարումներ  կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին  փետրվար հաշվարկային ամսին  մատակարարված գազի  դիմաց պարտքը կազմում է  շուրջ  4 մլրդ  800 մլն  դրամ, որից   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված  սոցիալապես անապահով ընտանիքների  ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որումսս, մատակարարված բնական  գազի դիմաց պարտքի  գումարային առումով  93,4 տոկոսը չի վերաբերում  սոցիալապես անապահովներին, մինչդեռ  փետրվար ամսին մատակարարված  գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների  պարտքը  կազմում է մինչև 900 հազար դրամ»:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…