Թուրքիայի պաշտպանության նախարարի հերթական անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Pn naxarar

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Էսքիշեհիրի մարտավարական օդուժի հրամանատարություն կատարած ստուգայցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական պնդումներ պարունակող մտքեր։

«Ցեղասպանություն հաստատ չի եղել: Պատմության մեջ  դա պարզ ու հստակ գրված է: Պատմության բոլոր տեղեկությունները, փաստաթղթերը, վկաները և դիտարկումները շատ պարզ և հստակ ցույց են տալիս, որ 1915-ին նման բան տեղի չի ունեցել»:

Այնուհետև անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նա պնդել է, որ քաղաքական գործիչները չեն կարող պատմագիտությամբ զբաղվել. «Ամերիկացիների այս հայտարարությունը նշանակում է ժխտել սեփական պատմությունը, համաձայնագրերը, պայմանագրերը և ստորագրությունները: Ամերիկացիներն ունեն հայտնի ազգային արխիվ՝ NARA (ԱՄՆ ազգային արխիվ) անվամբ, դրանում թեմայի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ կան: 1914-1915թթ. և 1920թ. այդ զեկույցներում ամերիկացիները ու անգլիացիները  շատ պարզ ու հստակ ասում են՝ «Թուրքերը և հայերը 500 տարի միասին են ապրում, եթե մենք չխառնվենք և այդ կարգը չխախտենք, նրանք ևս 500 տարի միասին կապրեն»»:

Թուրքիայի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ նրանք, ովքեր կարծում են, թե «դեպքերը խեղաթյուրելով կփոխեն պատմությունը, սխալվում են»: Աքարն այդ մտածելակերպը «անխոհեմություն և «տգիտություն» է անվանել։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…