Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Kadastr

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ:

2. Կասեցնել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում:

3. Ծառայողական քննությամբ պարզել սույն որոշման 1-ին կետով նկարագրված դեպքի հանգամանքները, պատճառները, հետևանքները, մեղավորության աստիճանը:

4. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

Լուսինե Ալեքսանյան — վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ

Հայկ Կեսոյան — վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Գոռ Ալեքսանյան — վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…