Էրդողանին ուղղված Ֆրանսիացի դերասանի նամակը դարձել է թուրքական քարոզչության առարկա

Fransiaci derrrasan

 Ֆրանսիացի դերասան, հումորիստ Դեդոնե ՄԲալան նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան Թուրքիայում։ 

Նամակում դերասանը պնդում է, որ այլևս իրեն անվտանգ չի զգում Ֆրանսիայում և ցանկանում է ապրել Թուրքիայում։ Ըստ նրա՝ Ֆրանսիայում նա ենթարկվում է խտրականության և անարդարության։ 

Ուշագրավ է, որ թուրքական և ադրբեջանական քարոզչամքենաներն ակտիվորեն լուսաբանում են ֆրանսիացի դերասանի նամակը՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ իբր Թուրքիայում գործում է հանդուրժողականություն, արդարություն և մարդիկ խտրականության չեն ենթարկվում։  

Ըստ թուրքական աղբյուրների՝ դերասանը Ֆրանսիայում ենթարկվել է ճնշումների այն բանից հետո, երբ քննադատել է Իսրայելի վարած քաղաքականությունը Պաղեստինի հարցում։ Դերասանի նամակը հիմնականում լուսաբանել են էրդողանամետ և ալիևամետ լրատվամիջոցները։
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…