Այսօր Հայաստան է ժամանելու Սերգեյ Լավրովը. կքննարկեն ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործումը, գերիների հարցը

lavrov

 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Նշվում է, որ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի քաղաքական ղեկավարության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով, շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», — ասել է Զախարովան:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Լավրովի ակտիվ շփումների առարկան: Ապրիլի 1-ին նա Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է նաեւ Լավրովի եւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թեհրանում կայացած հանդիպմանը: Ապրիլին նույնպես ՌԴ նախարարը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ քննարկել էր համագործակցությունը Ղարաբաղում՝ հակամարտության գոտում զոհերին օգնություն ցուցաբերելու հարցում:

Միաժամանակ,  ТАСС-ը հիշեցրել է, որ հայկական կողմը պնդում է՝ Բաքուն չի պահպանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ութերորդ հոդվածի դրույթները `ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակման մասին: Երեւանն արդեն բազմիցս հայտնել է, որ տվյալ հարցը համարում է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրագործման առանցքային խնդիրներից մեկը: Ըստ լրատվամիջոցի, հավանաբար, այս թեման կրկին կբարձրացվի Երեւանում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումների ժամանակ:

Հիշեցնելով Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, լրատվամիջոցը գրում է, որ «Լավրովի այցը տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի երկու արտահերթ նստաշրջանների միջեւ, որոնց ժամանակ քննարկվում է նոր վարչապետի ընտրության հարցը, որից հետո ակնկալվում է օրենսդիր մարմնի լուծարում: Կարելի է ակնկալել, որ այցի ընթացքում Ռուսաստանի նախարարը կտեղեկացվի հանրապետությունում քաղաքական իրավիճակի մասին»:

 

armtimes.con

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…