Լևոն Տեր-Պետրոսյանը դիրքավորվում է ռևանշիստների հետ նույն ճամբարում․Ռուբեն Մեհրաբյան

Ruben

 Շատ ցավալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր  հայտարարությամբ իրեն դրեց նույն հարթության վրա, ինչ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մասնակցել իրենց սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Մեհրաբյանի խոսքով՝  Հայաստանն ունեցել է մեկ նախագահ, դրանից հետո եղել են մարդիկ, ովքեր զբաղեցրել են  նախագահի պաշտոն, իսկ Տեր—Պետրոսյանի այս առաջարկը որևէ դրական նյուանս չի կարող պարունակել։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ սա Ռոբերտ Քոչարյանին ակտիվ քաղաքականությունիրց դուրս բերելու փորձ է, քանի որ ասվում է, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, Մեհրաբյանն արձագանքում է:

«Էական էլ չէ նրբություններ փնտրել, այստեղ, որովհետև չոր մնացորդում  մնում է այն, որ հարգարժան նախագահը իրեն դնում է նույն հարթության վրա, ինչ այն երկու անձինք են և այսօր իր հայտարարությամբ ևս մեկ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը դիրքավորվում է ռևանշիստների հետ  նույն ճամբարում»,-նշեց Մեհրաբյանը։

 

civic.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…