«Պայմանավորվածություններին հակառակ հարցերը չեն կարող ընդունվել այլընտրանք»․ Սերգեյ Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ալիեւի հայտարարության մասին

Zangezuri mijancq

 «Հարցեր, որոնք կարող են դրվել երեք ղեկավարների այս պայմանավորվածություններին հակառակ՝ չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչը համաձայնեցվել է», — այս մասին ՀՀ եւ ՌԴ ԱԳ  նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահը նշել է Զանգեզուրի միջանցքի մասին, ասելով, եթե Հայաստանը չհամաձայնի, ապա ուժով կպարտադրեն, որքանո՞վ են սրանք  համապատասխանում եռակողմ հայտարարությանը։

«Այսօր մեր քննարկման թեմաներից միայն մեկն էր տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք հետհակամարտային շրջանի բոլոր խնդիրների մասին, այդ թվում՝ ռազմական, ռազմա-քաղաքական, հումանիտար և այլն», — ասաց նա։

Լավրովը նշեց, որ եռակողմ փոխգործակցության մեխանիզմը փոխվարչապետերի մակարդակով ստեղծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում նրանց հանդիպման արդյունքներով։

Լավրովի խոսքով՝ փոխգործակցությունը նախատեսում է պայմանավորվածություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ փոխշահավետ հիմքով և որոնք ոչ մի ձևով չեն ենթադրում ոչինչ՝ բացի դիվանագիտական համաձայնությունից ու որոշումներից, որոնք թույլ կտան տնտեսական կապերն ամբողջությամբ ապաշրջափակել։ 

«Ցանկացած հարցեր, որոնք կարող են դրվել երեք ղեկավարների այս պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչը համաձայնեցվել է», — ասաց ՌԴ արտգործնախարարը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…