«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը

spaner

 ԱԱԾ մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ստեղծած «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը պահանջում է կառավարության հրաժարականը և ներկայացնում ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց միության անդամ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը։
«Մենք լուսաբանելու ենք հակազգային կառույցների գործունեությունը, աջակցելու ենք ռազմական անվտանգության ուժեղացմանը, պահեստազորին, վերահսկելու ենք գալիք ընտրությունները», – ասաց Եպիսկոպոսյանը։ 
Նրա խոսքով` ի սկզբանե կազմակերպությունը ստեղծվել է որպես ապաքաղաքական կառույց, բայց կյանքն իր շտկումներն է մտցրել։ Միությունն ավելի վաղ միացել էր ԶՈւ գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջին: Կառույցն այժմ էլ վստահ է, որ ճգնաժամից դուրս գալն ու ընթացիկ մարտահրավերների հաղթահարումն անհնար է առանց իշխանությունների հրաժարականի։ 
Եպիսկոպոսյանի խոսքով` պետք է թույլ չտալ, որ մոլեռանդ պոպուլիստները ժողովրդին բաժանեն սևերի և սպիտակների, գայլերի և գելխեղդների։
«Երկրի ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետևանքով ավերիչ հարված է հասցվել երկրի տարածքային ամբողջականությանը, կայունությանը, քաղաքացիական հասարակությանը և այլ ինստիտուտներին: Այս իրավիճակից դուրս գալը մենք տեսնում ենք ջանքերի համախմբման, առանց բացառության բոլոր ռեսուրսների մոբիլիզացման մեջ։ Կոչ ենք անում բոլոր սպաներին միանալ մեզ», – ասաց նա։ 
Միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը: 

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…