Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը.

genocide

 Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր էջում օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը, ապա, մի քանի րոպե անց, հեռացրել գրառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հունական Greek City Times կայքէջը՝ հրապարակելով  Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի գրառման սքրինշոթը:

«Մենք մերժում և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղասպանության մասին», — գրված էր Թուրքիայի ՊՆ թվիթերի էջում:

Greek City Times-ը նշում է, որ  սա, թերևս, առաջին դեպքերից մեկն է, երբ Անկարան օգտագործում էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչից սովորաբար խուսափում է, և հատկապես անսովոր է, քանի որ այն օգտագործել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնել է, որ կողմ են արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…