Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Dirqer

Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

Պաշտպանության նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սահմանային իրավիճակը վերահսկելի է, և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնեցին նախարարությունից։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…