Հարավկորեացին ստեղծել է ռոբոտային 3-րդ աչք, որը թույլ է տալիս առանց աչքը հեռախոսից կտրելու ապահով քայլել` շրջանցելով խոչընդոտները (տեսանյութ)

3rd achq

Արդյունաբերական դիզայնի ֆակուլտետի ուսանող, հարավկորեացի Մինուկ Փենգը ռոբոտային աչք է ստեղծել բոլոր այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում ապրել առանց սոցիալական ցանցերի, գրում է Luxury Launches-ը:

Third Eye («Երրորդ աչք») հայտնագործությունն իր տեսակի մեջ նորարարություն է: Ռոբոտային սարքավորումը, որն ամրացվում է ճակատին, հեշտությամբ «որսում է» բոլոր խոչընդոտներն այն ընթացքում, երբ սմարթֆոնի օգտատերը քայլելիս չի նայում դիմացն ու զբաղված է սոցիալական ցանցերով:

Ճանապարհին որևէ խոչընդոտ նկատելու դեպքում «Երրորդ աչք»-ը թրթռման միջոցով անմիջապես այդ մասին տեղեկացնում է իր «տիրոջը»:

Սարքավորումը կազմված է կիսաթափանցիկ պլաստիկե մարմնից, իսկ ճակատին ամրացվում է բարակ  և կպչուն գելային բարձիկի միջոցով:

Ռոբոտային աչքը հագեցած է բարձրախոսով և գիրոսկոպով: Վերջինս սենսոր է, որն օգտագործվում է սմարթֆոններում՝ դրա էկրանը ավտոմատ կերպով պտտելու կամ լուսավորումն անջատելու և միացնելու համար: Հենց այս սենսորն է կարողանում հայտնաբերել ճանապարհին առկա խոչընդոտները, երբ օգտատիրոջ «հայացքն ընկղմված է հեռախոսի մեջ»:

ittrend.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…