Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

putin aliev

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում հաստատել են փոխգործակցությունը մեծացնելու իրենց տրամադրվածությունը և պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատամարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են անօրինակ սխրանք և նվիրում ցուցաբերած վետերաններին։
«Հաստատվել է ռուս-ադրբեջանական բազմակողմանի փոխգործակցության ստեղծման փոխադարձ տրամադրվածությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…