Փաշինյանին զեկուցել են, որ Երևանում հնարավոր է ՔՊ-ն հայտնվի 3-րդ հորիզոնականում․ «Փաստ»

3rd teghum

 «Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ և իշխանական «հարթակներ» պարբերաբար հայտարարում են այն մասին, թե իշխանության դիրքերն ամուր են, և իրենք քվեի խնդիր չունեն, այնուհանդերձ, իրականում իրենք էլ գիտեն, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության կողմից պատվիրված վերջին սոցհարցումներից հայտնի է դարձել, որ տխուր պատկեր է հատկապես մայրաքաղաքում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Երևանում հնարավոր է ՔՊ-ն հայտնվի երրորդ հորիզոնականում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, գնահատելով գոյություն ունեցող ռիսկը, փորձում են այլընտրանքային տարբերակներ գտնել։ Մասնավորաբար, մենք հստակ տեղեկություն ունենք, որ Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել են համատիրությունների միջոցով դուրս գրել այն մարդկանց ցուցակը, ովքեր ՀՀ-ում չեն բնակվում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության մի քանի տասնյակից ավելի «կամավորներ», համատիրությունների ցուցակները ձեռքներին, շրջում են շենքերում և փորձում ունենալ մայրաքաղաքի բոլոր «փակ դռների» ամբողջական քարտեզը։ Թե կոնկրետ դա ինչներին է պետք, առայժմ պարզել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։