Ես չեմ ուզում իր ասածները մեկնաբանել` մի բարձրունքի մասին խոսում են արհամարհական ձևով. Գորիսի փոխքաղաքապետը` Քոչարյանի ելույթի մասին

Goris

 Ինչպես արդեն հայտնել էինք երեկ՝ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Արդեն այսօր Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց ստեղծված  իրավիճակը: Փոխքաղաքապետը մինչ կներկայացներ մանրամասները ցանկացավ հիշեցնել, որ իրենք երեկ կեսօրից հետո են արձագանքել և բարձրաձայնել խնդրի մասին: 

«Որոշ մարդիկ փորձեցին ասել, թե մենք սուտ ենք խոսում, շահարկումներ ենք անում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Ոչ մի սուտ և կեղծ ինֆորմացիա երբևէ չենք տարածում»,-շեշտեց Հովսեփյանը: 

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ ինքը իսկզբանե հայտարարել էր,  որ կրակոցներ և վիրավորներ հայկական կողմը չունի և դրանք չեն էլ եղել: 

«Իսկ ինչ վերաբերում է գործընթացին այսօր բանակցույունները ևս շարունակում են, քանի որ երեկվա բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել: Փոքր տեղաշարժ եղել է թշնամու կողմից` դիրքային առումով, հետ են գնացել: Բանակցող կողմը առաջին  բանակային կորպուսն է` սահմանային զորքերի հետ միասին: Մենք հույս ունենք, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել այս հարցը»,-ասաց Հովսեփյանը: 

Նրա խոսքով` խնդրի  մասին իրենք արդեն  6 ամիս է  բարձրաձայնում են, Գորսի համայնքի իշխանությունները բարձրաձայնել են, որ այդ հատվածում չպահպանվող և բաց տարածքներ կան: Չնայած նրան, որ  այս պահին առաջային բանակային կորպուսը իր խնդիրը լուծում է: 

Լրագրողների հիշեցմանը, թե երեկ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը.  «Ընդամենը մի հատ դիրք ա՝ չպահպանվող բարձունք, ոչ մի առաջ գալ չկա և էդպիսի բարձունքներ ամեն տեղ կան». արտահայտությամբ որակեց տեղի ունեցողը Գորիսի փոխքաղաքապետը արձագանքեց. 

«Ես չեմ ուզում իր ասածները մեկնաբանել:  Մի բարձրունքի մասին խոսում են արհամարհական ձևով` այսինքն, ոչինչ: Մեզ համար կարևոր է ամեն բարձրունք»,-ասաց Հովսեփյանը:  

 

Փոխքաղաքապետը նաև հաստատեց, որ Սև լիճը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…