Սյունիքի մարզի Սև լճի մոտ իրավիճակը չի փոխվել, այս պահին ևս բանակցություններ ընթանում են. ՀՀ ՊՆ

Sev lich

 Սյունիքի մարզի Սև լճի մոտ իրավիճակը չի փոխվել, այս պահին ևս բանակցություններ ընթանում են։ Այդ մասին 24News-ին հայտնել է պաշտպանության նախարարությունը։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ իր հերթին Tert.am-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները նախատեսված են ժամը 12:00-ին։

Ավելի վաղ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ևս 24News-ին հայտնել էր, որ գիշերվա ընթացքում իրավիճակ չի փոխվել, ադրբեջանցիները հետ չեն գնացել, մերոնք էլ են տեղում եղել, սակայն չէր մանրամասնել, թե կոնկրետ ովքեր են եղել տեղում, և արդյոք Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ մասնակցե՞լ է բանակցություններին։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը, թշնամին մի քանի կիլոմետր առաջ է եկել, քանի որ բնագծի այդ հատվածում հայկական դիրքեր չեն եղել։ Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ  բանակցություններ է վարել, որպեսզի ադրբեջանցի զինվորականները հետ քաշվեն։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և միաժամանակ հորդորել այս իրավիճակում պահպանել սառնասրտություն։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…