Պետքարտուղարությունը Ադրբեջանի վերաբերյալ կրոնական ազատության զեկույցում մատնանշել է Կանաչ ժամ և Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցիների դեմ վանդալիզմը

Vandalizm

 ԱՄՆ պետքարտուղարության Կրոնական ազատության հանձնաժողովի տարեկան զեկույցում Ադրբեջանի հետ կապված բաժնում բազմաթիվ արձագանքներ կան Արցախի հայկական հուշարձանների կացության մասին։ Արձանագրվել է վերջին պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբահարման փաստը, թեև, ըստ Պետքարտուղարության, չկան տվյալներ, որ եկեղեցին հայկական կողմը կիրառում էր ռազմական նպատակներով։ Կառույցը շեշտել է, որ, հայկական կողմի խնդրանքով, ռուս խաղաղապահները պահպանության ներքո են վերցրել Դադիվանքը։ «Նախագահ Ալիևի հանրային ելույթը, թե Քարվաճառի եկեղեցիները պատկանում են աղվանական հին պետությանը, հայերի շրջանում մտահոգություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել խաթարել որոշ կրոնական վայրերի կապն իրենց հայկական ժառանգության հետ»,- նշված է զեկույցում։ Պետքարտուղարությունը մատնանշել է Կանաչ ժամի և Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցու դեմ վանդալիզմը։ Ուշագրավ է, որ վերջին դեպքում ամերիկյան արտաքին գերատեսչությունը կիրառել է Մեխակավան հայերեն անվանումը։

Հեղինակ`Հայկարամ Նահապետյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…