Էրդողան. «Երուսաղեմում Իսրայելի հարձակումները յուրաքանչյուր մուսուլմանի խնդիրն է»

Yuraqanchur musulmani

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Դիարբեքիրի մայրեր»-ի հետ անցկացրած  իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար: Անցկացվում է մուսուլմանների շրջանում ռամադան ամսվա օրերին) ժամանակ խոսել է իսրայելապաղեստինյան բախումներ մասին: Պաղեստինցի արաբների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները դատապարտած Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլ Մեքքայում Քաաբայի շուրջ պտտվող, Մադինայում մարգարեին ներկայացող բոլոր մուսուլմանների խնդիրն է, այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաևոյում ապրող ամեն մի մուսուլմանի հարցն է»:

Էրդողանը հայտնել է նաև, որ նախաձեռնություններ են սկսել, որպեսզի այս հարցով բոլոր միջազգային կառույցներին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանն ու ՄԱԿ-ին գործողությունների մղեն: 

Մենք ցանկանում ենք որ անմիջապես դադարեցվեն Երուսաղեմում Ալ-Աքսայի մզկիթի ու մուսուլմանների դեմ իրականացվող ստոր հարձակումները: Մեր սպասելիքն այն է, որ վերջ դրվեն այն ճնշումներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում են պաղեստինցիների՝ տների ու հայրենիքի կորստին».- ասել է Թուրքիայի նախագահը:

Վերջինիս խոսքով Երուսաղեմն ու մուսուլմաններին պաշտպանել չկարողացող աշխարհը դավաճանել է ինքն իրեն և քաշել է այն ռումբի պայթուցիչի օղակը, որը ոչնչացնելու է իրեն:

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…