«Պատրոն Դավոն», ազատ արձակվեց. Դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը.

Patron Davo

 Դատարանը քիչ առաջ հրապարակել է Զենք-զինամթերքի առքուվաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) քրգործի մասով որոշումը, ըստ որի՝ պաշտպանական կողմի կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը բավարարել է, նա ազատ է արձակվել։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, 2018-ին ՊՆ-ին է մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար է ստացել: Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, փետրվարի 2-ին՝ կալանավորվել։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…