Չավուշօղլու. «Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել Պաղեստինում»

Chavush

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթ նիստին անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը:

Չավուշօղլուն նշել է. «Ժամանակն է Պաղեստինում ցույց տալ մեր միասնականությունն ու վճռականությունը: Իսլամադավան համայնքը (ումմա) մեզնից ակնկալում է ղեկավարում: Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պատասխանատու է պաղեստինցի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար: Եվ այդ պատասխանատվության կարևոր մասն ընկած է «Իսլամական համագործակցության կազմակերպության» վրա:

«Մենք պետք է աշխատենք ստեղծել պաղեստինցի քաղաքացիական անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018-ի հունիսին ընդունած բանաձևի: Այս նախաձեռնությունը պետք է ներառի նաև ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժերի ստեղծման միջոցով, որոնք կունենան շահագրգիռ երկրների ռազմական և ֆինանսական աջակցությունը»,-ասել է Չավուշօղլուն:

Նա նաև հայտնել է, որ Իսրայելն անտեսում է բոլոր նախազգուշացումները՝ այդպիսով ճանապարհ բացելով նոր ողբերգության առաջ: 

 

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…