Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է Արսեն Թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. Զոհրաբյան

hogevor hayr
Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է
արսեն թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. պարզվում է՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է։
Հանրային հայհոյանքի հանդեպ կայուն իմունոհամակարգ ունեցող այս սելեկցիոն տեսակը պնդում է, որ Շուշին հանձնել են իմ հոգեւոր հայրերը։
Շուշին հանձնել է Նիկոլն ու երդվում եմ՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրը չի։ Ավելին՝ անգամ հոգեւոր քեռիս չէ։
Իսկ իշխանության ողջ հրետանու առաջնագիծ բերելը՝ ուսապարկերով, ֆեյքերով ու մնացյալ մասովկայով, ինձ հուշում է, որ ինչ-որ շատ ավելի լուրջ բան է կատարվում եւ էս «քոփի փեսթով» բաժանված տեքստերով ընդամենը թիրախներն են փորձում շեղել։
Չստացվեց։ Պոլնի պրավալ։ Ավելին՝ երեկ մի յուրօրինակ exit poll տեղի ունեցավ, երբ արսենթորոսյանների, արայիկհարությունյանների եւ մնացյալ ուսապարկերի գրառումների տակ հազարավոր մեր հայրենակիցներ հայհոյանքով քվեարկեցին ընդդեմ սրանց ստի եւ հիմարության։
Քվեարկությունն այնքան բուռն, այնքան սպառիչ ու կլասիկ էր, որ ինձ ավելացնելու բան չի մնում։
Հուսամ հասկացաք, որ ստերով, «հաղԴելու ենք» հեշթեգերով ու ֆեյքերի կոյուղով անգամ այլեւս պարտված եք։
ԱԱԾ-ին ասեք էլ իզուր ամիսը մեկ սոցհարցում չանի։
Մտեք արսենթորոսյանների, արայիկհարությունյանների եւ նրանց հավասարեցված մնացած ուսապարկերի էջեր ու ծանոթացեք ձեր իրական վարկանիշին։
Նավսյակի փոփքորն ու կոլա վերցրեք՝ շատ երկար եք ծանոթանալու իրական մարդանց իրական կարծիքներին։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…