Արարատի մարզում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել. դին հայտնաբերել է մայրը

Death

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից։

«Մայիսի 15-ին ժամը 12.05-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019 թ.ծնված տղա երեխա։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11.50-ի սահմաններում, երեխայի մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին և տեղափոխել հիվանդանոց»,-հայտնեցին ոստիկանությունից։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…