Թուրքիայում փոքր ԱԹՍ-ների համար մինի հրթիռներ են արտադրում

mini

Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից:

Մեկ հրթիռի քաշը մեկանգամյա օգտագործման հրթիռանետի հետ միասին կազմում է 500գ.: Երկու կիլոմետր առավելագույն կրակային հեռահարություն ունեցող մինի հրթիռի արդյունավետ կրակային հեռավորությունը 100-500 մետր է: 

Հրթիռի պայթյունի ազդեցության գոտին 12մ շառավիղ ունի:

Նախատեսված է մարդկային ուժի, ոչ զրահապատ կամ թեթև զրահապատ մեքենաների, շենքերի ու փոքր պատերի խոցման համար: Կարող է տեղադրվել նաև անօդաչու  անվարորդ ցամաքային մարտական մեքենաների վրա։

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…