Չելիքն Իսրայելի կառավարությանը մեղադրել է երեխաների սպանության մեջ

Mankaspan

 Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն հերթական անգամ անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը: Այս մասին Չելիքը գրառում է արել Twitter-ում:

Չելիքն Իսրայելի կառավարությանը մեղադրել է երեխաների սպանության մեջ: 

«ՄԱԿ-ը, կոչ անելով Իսրայելին և Պաղեստինին, ասում է՝ պետք է անհապաղ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, ահաբեկչությունը և աղետը: Նախ ՄԱԿ-ը թող դադարեցնի այդ անիմաստ կոչերը: Հավասար կոչ են անում մանկասպաններին և  նրանց, ում երեխաները սպանվել են: Սա քաղաքական երկերեսանիություն է»,- գրել է  Չելիքը:

Նրա պնդմամբ. «ՄԱԿ-ի այդ վարքագիծը ոչ այլ ինչ է, քան խրախուսել Իսրայելին՝ ավելի շատ հետապնդումներ իրականացնելու համար»: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…