Ֆրանսիան ուշադիր հետևում է ԼՂ և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցին. դիվանագիտական աղբյուր

Ushadir

«Լուրերը» փորձել է հետաքրքրվել, թե Ֆրանսիայի ԱԳՆ-ն ինչ դիրքորոշում ունի Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, Շուշիի Սբ Ղազանչեցոց Մայր տաճարի գմբեթի հեռացման և Ադրբեջանի կողմից հայկական պատմության խեղաթյուրման վերաբերյալ: Դիվանագիտական մեր աղբյուրները նշել են. «Ֆրանսիան ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցին: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին և ցանկանում է, որ լույս սփռվի ցանկացած ավերածության վրա: Մենք արդեն առիթ ունեցել ենք հրապարակավ ասելու, որ խրախուսում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական փորձաքննության առաքելության արագ տեղակայումը տարածաշրջանում»:
Սյունիքում Ադրբեջանի իրականացրած սադրանքների կապակցությամբ մեր աղբյուրները հղում են արել նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ արած հայտարարությանը՝ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի, նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների վերաբերյալ: Նախարարը Բաքվին ու Երևանին կոչ էր արել պայմանավորվել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…