Գագիկ Բեգլարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Azat en ardzakel
RA Government’s session took place

 Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին  Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։ Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։

Ըստ ԱԱԾ-ի` դեռ 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր, 2 մանկապարտեզի վերամիավորման գործընթաց է սկսել։ Ապա 2009-ին որպես Երևանի քաղաքապետ փոխել է մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի նշանակությունը, և դարձրել հասարակական սպասարկման տարածք։ 2011-ին այդ անշարժ գույքը ընդամենը 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անունով, այնուհետև փոխանցվել է Գագիկ Բեգլարյանին:

Արդեն որպես Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Բեգլարյանը նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով է անցնում, որով նախնական հաշվարկով պետությանը միլիարդավոր դրամների վնաս է պատճառվել։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…