Պետդեպը քովիդի պատճառով ևս 149 երկրի համար ճամփորդելու նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի

149 erkir

Առանց այն էլ սահմանին իսկապես լարված և անկանխատեսելի է, առանց այն էլ միմյանց քննադատելու բազմաթիվ իրական պատճառներ կան, բայց աղճատված տեղեկատվությամբ մարդկանց լրացուցիչ հոգեբանական տեռորի ենթարկելն ինչի՞ համար է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանը:
«ԱՄՆ պետդեպը, բացի Հայաստանից, ևս 149 երկրի համար (219-ից) ճամփորդելու նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի՝ նշելով նույն պատճառը՝ «Չճամփորդել, որովհետև քովիդ է»: Այդ երկրների ցանկում են Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը և այլն: Իսկ սահմանի հետ կապված նախազգուշացումները նույնն են պատերազմից ի վեր և նախազգուշացման 4-րդ՝ կարմիր մակարդակի հետ որևէ կապ չունեն:
Խնդրում եմ տարածելուց առաջ ստուգել ամբողջական տեղեկատվությունը, իսկ արդեն տարածած լինելու դեպքում խմբագրել կամ հեռացնել, որպեսզի այս բարդ իրավիճակում մարդիկ հավելյալ սթրեսի չենթարկվեն»,- ասված է Հայրապետյանի գրառման մեջ:

 

1lurer.am

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story