Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

zruyc

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլը:

Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ, հատուկ շեշտվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով պրակտիկ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության տառին ու ոգուն:

«Այս համատեքստում ուշադրություն է դարձվել ադրբեջանա-հայկական սահմանի վերջին միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունը հետևյալն է՝ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերը և խորհրդատվության տրամադրումը՝ հանուն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու շուրջ համաձայնության հաստատման»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի առանցքային հարցեր:  Իլհամ Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել ռուսական պատվաստանյութերի մատակարարման համար: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել բոլոր ուղղություններով համագործակցության խորացման ուղղությամբ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…