Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է հայ գերիներին, հետաքրքրվել՝ նրանց իրավունքները պաշտպանվո՞ւմ են

Adrbejan mip

 Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն մեղադրում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացնելու համար, գրում են ադրբեջանակն ԶԼՄ-ները։

Ըստ Ադրբեջանի ՄԻՊժի հայտարարության՝ օմբուդսմենն անհատական կարգով  լսել է նրանց դիմումները, ներկայացրել իրենց իրավունքները և հետաքրքրվել՝ արդյոք նրանց իրավունքները պաշտպանվո՞ւմ են: Ըստ աղբյուրի՝ պահվող անձինք բավարարվածություն են հայտնել պահման պայմանների, սննդի, բուժսպասարկման, վերաբերմունքի առնչությամբ:

Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելության շրջանակում արձանագրած արդյունքներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը 72 է: Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում դեռ կան 200 հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք: Պաշտոնական Բաքուն այլ թիվ է ներկայացնում՝ նշելով, որ նրանք ոչ թե ռազմագերիներ, այլ «դիվերսանտներ են»։ Նրանց մասով քրգործեր են հարուցված։

 

24news.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…