«Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել». ԼՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում

LHK

 ԼՀԿ-ն կազմում է հայտարարության տեքստ, որը հիմք է ծառայելու արտահերթ նիստ գումարելու համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մոտավորապես ներկայացնելով հայտարարության բովանդակությունը:

«ՀՀ Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն, քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի ՀՀ խորհրդարանում։

Հայաստանի ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ ԱԺ պատգամավորները, ո՛չ էլ կառավարության անդամների մեծ մասը։ Կրկին առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, նրանց իրազեկելու, հերթական պրոցեսն է ընթանում», — ասաց Մարուքյանը՝ նշելով, որ ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնում։

«ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեզ համար, վարչապետի համար և այլ ուժերի համար։ Հետևաբար, ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի, առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա ՀՀ շահերից է բխում, թե չի բխում», — ասաց Մարուքյանը։

Նշենք, որ կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։

 

Related Posts

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Other Story