Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» «յաշիկն» ու նրան ուղեկցող Toyota Land Cruiser-ը Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի M 444 KB 40 RUS համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 01 FD 007 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանի, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի կարգադրություններով մայրաքաղաքը սպասարկող ճանապարհային ոստիկանները Ֆրանսիայի հրապարակից հերթական ծառայություն էին սկսել։ Այդ ծառայության արդյունքում են նշված ավտոմեքենաները տեղափոխվել «պլաշչադկա»։ Տեղում պարզվել է, որ Toyota-ի վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք. նա եղել է զրկված, իսկ «յաշիկն» էլ եղել է ավտոհետախուզման ցուցակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «յաշիկը» վարել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը, իսկ Toyota-ն եղել է ուղեկցող։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի ով լինելուց, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, հարկ եղած դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանի, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ Երևանում Ֆրանսիայի հրապարակից հերթական անգամ մայրաքաղաքը սպասարկող ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի  բոլոր դասակների ծառայողները անցել էին ուժեղացված ծառայության: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ՃՈ տեսուչները տեղում հրահանգավորումներ էին ստացել Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանից և Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանից: ՃՈ տեսուչներին հրահանգվել էր, որպեսզի հատկապես խիստ լինեն այն վարորդների նկատմամբ, ովքեր չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, կեսգիշերից անց կխախտեն քաղաքացիների անդորրը, մասնավորապես՝ ավտոմեքենաների վրա կունենան գերձայնային ազդանշաններ (դռռիկներ), ավտոմեքենաները կվարեն մայթերով, անհարկի «սիգնալներ» կտան, կշրջեն ուղեկցումներով: 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…