ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալայանը, 24News-ի խնդրանքով մեկնաբանելով հայ-ադրբեջանական գործընթացը և հավանական փաստաթղթի ստորագրման մասին հայտարարությունը

Naghdalyan

 ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալայանը, 24News-ի խնդրանքով մեկնաբանելով հայ-ադրբեջանական գործընթացը և հավանական փաստաթղթի ստորագրման մասին հայտարարությունը, պատասխանեց․

«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորություն դիտարկելու համար»:

Հիշեցնենք, որ կառավարության՝ մայիսի 20-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնությամբ, հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին։

«Այո՛, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, և այն պայմաններում, ինչ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ», — ասել է Փաշինյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…