Ռուսաստանի որոշումը շարունակում է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի զբոսաշրջությանը

Vnasner

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «S7» և  «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին  ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։

Հիշյալ որոշումից հետո Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը և մոտ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Այս ուղղությունների շարքում ամենաշատ թռիչքների թույլտվություն ունեցող երկրներն են Բուլղարիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրող Ժալե Օզգենթյուրքը թեմայի վերաբերյալ հարզազրույցներ է վերցրել ռուս գործարարներից և վերլուծական անդրադարձ կատարել իր սյունակում:

Լրագրողը նշել է, որ հիշյալ որոշումն ավելի շատ քաղաքական և փոքր-ինչ պատժիչ բնույթ է կրում, քան կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ: 

Ռուսը գործարարներից մեկն Օզգենթյուրքին հայտնել է, որ Թուրքիայի դեմ սահմանված արգելքի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լուրեր շրջանառվեցին, որ Անկարան ԱԹՍ-ներ է վաճառել Ուկրաինային:

Օզգենթյուրքը, մեջբերելով ռուս գործարարի խոսքերը, գրել է. «Եթե նույնիսկ ռուս զբոսաշրջիկների կողմից պահանջարկը մեծանա էլ, կառավարությունը զգուշացրել է՝ «ծրագրեր մի կազմեք»»:

Նշվում է, որ ամառային արձակուրդների համար Ռուսաստանի մոտ 20 շրջաններից թռիչքներ են լինելու տարբեր ուղղություններով: 

Լրագրողի հաղորդմամբ՝ Ռուսաստանից պատվիրակություն է մեկնելու Թուրքիա՝ ուսումնասիրություններ կատարելու: 

Թուրքիայում զբոսաշրջային ոլորտի աշխատողները հույս չունեն, որ մինչև հունիսի 30-ը կբացվի հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story