Սթափվելու համար դեռ ուշ չէ : Ոչինչ չի մոռացվում , գալու է պատասխան տալու պահը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Chi moracvum

 Հաշված օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ էր բռնի ուժի գործադրումն ու ոստիկանության բաժին բերման ենթարկելը և ահա արդեն բոլորովին թարմ դեպք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ՝ նույն բռնի ուժի կիրառմամբ ու բերման ենթարկելու նույն ծանոթ գործելաոճով։

Ու քանի որ ոստիկանությունը համակերպվել է ոչ թե օրենքին ծառայելու գաղափարին, այլ օրվա իշխանությունների սպասյակը լինելու արատավոր կերպարին՝ գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում իր ջանքերում, ուժի գործադրումն ավելի ու ավելի անկաշկանդ ուղեկցելով մարմնական վնասվածքներ հասցնելով, ընդ որում այնպիսիք, որ քաղաքացին հարկադրված դիմում է բժշկական միջամտության։ Զ․ Փոստանջյանի նկատմամբ կիրառվածը խայտառակ բիծ է համազգեստավոր անձի նկարագրին։ Լռելյայն կուլ տալով ՀՀ պետական սահմանի նկատմամբ թշնամու ոտնձգությունները՝ հայ ոստիկանը, սպան ձեռք են բարձրացնում հայ կնոջ, բազմազավակ մոր վրա։ Իշխող դասի կողմից հայ սպայի կերպարի բարոյական խեղումը հասցվել է օրենքի աստիճանի, հարվածի տակ են առնվում արժեհամակարգային հասկացություններ, որոնցից այն կողմ անդունդ է։

Սթափվելու համար դեռ ուշ չէ։ Հայ ոստիկանությանը ողջամտության կոչ ենք անում՝ հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվում, անխուսափ գալու է պատասխան տալու պահը:

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…