Գորհայքում ադրբեջանցիները պահանջել են հայ զինվորականներից լքել տարածքը, բայց փոխարենը հետ են շպրտվել. ArmDaily

Gorayqum

 Երեկ լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցի ու հայ զինվորականների միջև բախումներ եղել են ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Սյունիքում։

Ինչպես երեկ տեղեկացրինք, Սյունիքում կրակոցներ չեն եղել, վիրավորներ էլ չկան, մինչդեռ երեկ նման լուրեր էին շրջանառվում։ Սակայն, Սյունիքում երեկ, այնուամենայնիվ, միջադեպ գրանցվել է ադրբեջանցի ու հայ զինվորականների միջև։

ՀՀ սուվերեն տարածք ներխուժած զինված ադրբեջանցի սահմանախախտ զինվորականնները, ArmDaily.am-ի տեղեկություններով, Սիսիան խոշորացված համայնքի Գորհայք գյուղի մոտակայքում իրենց զբաղեցրած դիրքերից առաջ են եկել ու պահանջել հայ զինվորականներից շուտափույթ կարգով լքել տարածքը, ինչի ի պատասխան՝ հայ զինվորականները նշել են, որ չեն լքի։

Սկսվել է վիճաբանություն, և հայ զինվորականները ստիպել են ադրբեջանցիներին հետ նահանջել՝ նույնիսկ ժամանակ չտալով նրանց հավաքել վրանը։ Հետաքրքիր է, որ ադրբեջանցիները նույն սցենարով են գործել նաեւ Գեղարքունիքում, նախ առաջ են գալիս իրենց զբաղեցրած դիրքերից, ապա պահանջում հայ զինվորականներից լքել տարածքը։

Փաստացի արդեն 14 օր է՝ թշնամին գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, չի պատրաստվում վերադառնալ իր տարածք, դեռ մի բան էլ մետր առ մետր առաջ է գալիս։ Ավելին՝ երեկ թշնամու դիպուկահար կրակոցից զինվոր է զոհվել Գեղարքունիքում։ Բայց Հայաստանում կյանքը եւ հատկապես նախընտրական եռուզեռը շարունակվում է, թշնամու ներկայությունը կարծես դիսկոմֆորտ չի առաջացնում ոչ իշխանության, ոչ ընդդիմության համար:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…