Միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է․ Իրանի ԱԳ նախարար

agn

«Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք, որ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը, մեր կարմիր գիծն է», — այս մասին այսօր հայտարարել է Բաքվից Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում։

Զարիֆի նշել է, որ Իրանը շատ մտահոգ է վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի սահմանին տեղի ունեցած սրացումներից եւ հիշեցրեց, որ բազմիցս զգուշացրել են, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի և հարգվի երկրների ինքնիշխանությունը։
 
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի սահմանին նոր ճգնաժամի լուծման ուղղությամբ Իրանը հատուկ ջանքեր է գործադրել եւ մասնավորապես հատուկ բանագնացին՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալին գործուղել է տարածաշրջան։

«Կոնկրետ իմ այս այցի նպատակը հետևյալն է, որպեսզի ջանքեր գործադրեմ՝ որպես հարևան երկրի ներկայացուցիչ, կարողանանք օգտակար լինել, որպեսզի նմանատիպ սրացումները լուծում ստանան», — նշել է նա։

Զարիֆը հայտնել է, որ երեկ Բաքվում հանգամանալից զրույց է ունեցել, այսօր էլ հանդիպելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ կգտնեն տարբերակներ վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը կարգավորելու համար։

«Իրանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Իրանի քաղաքականությունը մշտապես եղել է տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանումը», — ընդգծել է նա։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…