Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ. Էդիկ Բաղդասարյան

hetq

Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական զինված ուժերը շրջափակել և գերեվարել են վեց հայ զինծառայողի: Արդեն ամոթ է ապրելը: Բայց Նիկոլն ու իմքայլականներն ամոթի զգացում չունեն: Նրանք այնպես են անում, որ հայերն ամաչեն ապրել նաեւ այլ երկրներում: Լինեք Լոսում, Փարիզում, Մոսկվայում, թե Կիեւում, շուտով սկսելու եք թաքցնել ձեր հայ լինելը, թաքցնելու եք՝ ամոթից: Նիկոլին ու իմքայլականներին դնենք մի կողմ, նրանք քաոս են ստեղծել երկրում ու փորձում են գոնե մի քիչ կառավարելի դարձնել այն: Խոսքս բանակի ղեկավարությանն է վերաբերում:

Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ: Մեր տարածքում ականապատողներին ինչպե՞ս կարող էր մոտենալ թշնամին, որտե՞ղ էր տեղանքը հսկողության տակ պահող ստորաբաժանումը: Այս դեպքից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին կարող են գալ գերի վերցնել:

Չնայած երբեք այդ մասին չեմ պատմում, բայց ուզում եմ հիմա մի օրինակ բերել իմ փորձից: 1992-ի փետրվարին երկու անգամ մասնակցել եմ ականապատման աշխատանքների, Մարտունի քաղաքի մուտքը թշնամու զինտեխնիկայի համար փակում էինք:

Մարտունի քաղաքի դիմացի Ամիրանլար և Կուրապատկինո գյուղերում թշնամին մեշ քանակությամբ զինտեխնիկա էր կուտակել և սպասում էինք հարձակման: Ու երբ ականապատում էինք, երկու հոգով գիշերը՝ մթության մեջ, ական էինք տեղադրում, երեք հոգի էլ մեր անվտանգությունն էր ապահովում, այսինքն` մենք հանգիստ անում էինք մեր գործը` իմանալով, որ տղերքը հեռվից դիտարկում են: Մի դեպքում, օրինակ, նրանք ինչ-որ պահի զգուշացրին աշխատանքները դադարեցնել, մենք դուրս եկանք ճանապարհից ու թաքնվեցինք: Թշնամու շարժ էին նկատել: Մոտ կես ժամ հետո նրանք ասացին, որ կարող ենք շարունակել:

Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ ամեն ինչ այնքան հստակ կարգավորված է, որ այլ կերպ գրեթե հնարավոր չի լինի: Հիմա ուզում եմ ասել` միայն ու միայն ձեր մեղքով է այն, ինչ տեղի է ուենում, դուք չեք կարողանում բանակը կառավարել, ձեզ պետք է միայն պատասխանատվության ենթարկել»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…