ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՎՐԱ, ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է

krakocner

 Այս պահին Վարդենիսի հատվածում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ հակառակորդը կրակ է վարում Վարդենիսի համայնքների ուղղությամբ՝ փորձելով լարված պահել իրավիճակը։ Այս մասին քիչ առաջ «Հրապարակին» հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար հակոբ Ավետյանը։ 

«Այս պահին լարված իրավիճակը պահպանվում է, բայց հիմնական խնդիրը համարվում է մեր գերեվարված տղաներին հետ բերելը ։Գործողություններ են արվում, բանակցություններ են տարվում, որպեսզի կարողանան հետ բերեն։ Կրակոցներ կան՝ լարված վիճակը պահպանելու համար, փորձում են իրավիճակը պահել լարված։ Կրակում են Կութ գյուղի վրա, որի հատվածում է եղել այդ առևանգումը և լարված վիճակը հիմա այնտեղ է»,- ասաց Ավետյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում  ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են  վեց հայ զինծառայող։

«Հրապարակ օրաթերթ»

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…