Առաջարկում եմ Ազգային Ժողովի արտագնա հատուկ նիստ հրավիրել ու բոլոր պատգամավորներով, ընդգծում եմ՝ բոլորով. Տիգրան Ուրիխանյան

Urikhanyan

 Առաջարկում եմ Ազգային Ժողովի արտագնա հատուկ նիստ հրավիրել ու բոլոր պատգամավորներով, ընդգծում եմ՝ բոլորով, մեկնել սահմանի ճիշտ այն հատված, որտեղ մերոնց գերեվարել են ինքնիշխան Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի ագրեսորները, ընդունել բանաձև — հայտարարություն ուղղված աշխարհի բոլոր երկրներին, ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և խորհրդարանական վեհաժողովներին որպես վերջին նախազգուշացում։ Մեր երկրի տարածքից արդեն առևանգում ու գերեվարում են մեր զինծառայողներին։ Գոնե վերջին շրջանում այս գումարման Ազգային Ժողովը շանս ունի դրսևորվելու որպես Գերագույն մարմին, այլ ոչ թե որպես անողնաշար ու խեղճ մի երկրորդական հիմնարկ։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…