Փաշինյանն ասում է՝ նոր տարածքային կորուստներ կունենանք, բայց դուք ձեր ստամոքսի մասին մտածեք. Աբրահամյան

Tigran

 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ գրասենյակներում այսօր հնչեցրած ելույթների գլխավոր նպատակը պարտվողականության արդարացումն է, երեկվա, այսօրվա և վաղվա կորուստները հանրության համար «մարսելի» դարձնելը։

Պարզ ասած, Փաշինյանն ասում է, որ առաջիկայում էլ նոր տարածքային կորուստներ ենք ունենալու, բայց դուք միայն ձեր ստամոքսի մասին մտածեք։ Ձեր ինչին է պետք հայրենիքը, հարևանի տանը գրանցվող զոհը կամ ձեր հայրենակցի տան, հողի կորուստը։

Այս փուլում սրանք կենտրոնացել են մի գաղափարի վրա՝ հասնել նրան, որ առաջիկա նոր զիջումների շուրջ պայմանավորվածությունները լինեն ընտրություններից հետո և որոշակի ժամանակային դադարներով, որովհետև իրեն թվում է, որ այդպես քաղաքական պայթյուն չի լինի։

Սրան հասնելու համար Փաշինյանը «զոհաբերելու» է իր նոսրացող քաղաքական թիմին, ուժային կառույցների ղեկավարներին, մի խոսքով բոլոր նրանց, ում վրա շարունակում է մի կերպ հենվել։

Մի բան, սակայն սրանք հաշվի չեն առել՝ բազմակի օգտագործված միֆերն արդեն կորցրել են իրենց ուժը, իսկ հանրության համար Նիկոլի կերպարը սկսել է ասոցացվել պարտության, կորստի, զիջման, դավաճանության և բարոյալքման հետ»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…