Սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիեւների կլանի դեմ. Էդմոն Մարուքյան

Sankcianer
 Ողջունում եմ մեզ աջակցելու եվրոպական երկրների ցանկությունը, շնորհակալություն հայտնում եվրոպական երկրների ղեկավարներին` աջակցության խոսքերի ու մեր սահմանին տիրող իրավիճակով մտահոգվելու համար։
Սակայն Արեւմուտքի երկրները կարող էին ցույց տալ մեզ իրական օգնություն։
Կոչ ենք անում Արեւմուտքի երկրներին սանկցիաներ կիրառել, այդ թվում` անձնական` ընդդեմ ագրեսոր պետության ղեկավար Իլհամ Ալիեւի ու նրա կլանի, օրինակ, սառեցնելով եվրոպական երկրներում նրանց ունեցած միջոցները, քանի որ սանկցիաներն ամենահզոր ու միաժամանակ ամենագործուն ռումբն է, որը կհարվածի ադրբեջանական ռեժիմի զավթողական պլաններին, կկասեցնի մեր սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, նրանց ոտնձգությունները հայկական սահմանների նկատմամբ։
Օգնեք մեզ` սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիեւների կլանի դեմ ու դա կլինի շատ լավ աջակցություն հայ ժողովրդին։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…