Թուրքիայի ոստիկանությունը 13 տարում 92 երեխա է սպանել

93 erexa

 Թուրքիայում գործող «Baran Tursun» հիմնադրամի կազմած զեկույցի համաձայն՝ ոստիկանությունը 13 տարվա ընթացքում 404 անմեղ քաղաքացի է սպանել։ Նրանցից 70-ը եղել են կանայք, 92-ը՝ երեխաներ։

Զեկույցը չի վերաբերում երկրում տեղի ունեցած զինված բախումներին, այլ ներառում է խաղաղ պայմաններում ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիների սպանության դեպքերը։

Նման ցուցանիշով Թուրքիան ոստիկաններին «սպանելու արտոնություն տված» երկրների շարքում առաջատարներից է։ Ուշագրավ, է որ այդ սպանությունների առթիվ հարուցված դատական գործերի հետաքննության ժամանակ մեղադրյալ ոստիկանները որպես կանոն պնդում են, որ «պարզապես իրենց մասնագիտական պարտքն են կատարել»՝ մոռանալով, որ ոստիկանի հրահանգներին չենթարկվող քաղաքացու վրա կրակելը իրենց ոչ թե առաջին անելիքն է, այլ պետք է կիրառվի միայն ամենածայրահեղ դեպքերում։

«Կյանքի իրավունքի ոտնահարում՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով․ նրանք պարտավոր չէին մեռնել» խորագրով զեկույցում ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ փաստորեն, իրավասությունների չարաշահմամբ ոստիկանների կողմից իրականացված հանցանքների հետաքննողներն էլ դարձյալ ոստիկաններն են, ինչը նվազեցնում է այդ դեպքերի  արդար հետաքննության հնարավորությունը։

Զեկույցում բերվել են բազմաթիվ օրինակներ, երբ ոստիկաններն անմեղ քաղաքացուն առանց պատճառի սպանելուց հետո դեպքը «բեմադրել» են իբրև ինքնասպանություն կամ սպանվածի կողքին զենք, թմրանյութ և այլ իրեր են դրել՝ այդպիսով կեղծելով փաստերը և կոծկելով սեփական հանցանքը։

menihaber.am

er

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…