Թուրքիայում քուրդ գրոհայինների հետ զինված բախումից սպանվել ու վիրավորվել են թուրք զինվորականներ

baxum

Հունիսի 2-ին ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան  շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվորական, ևս 5-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով հոսպիտալացված թուրք զինվորականներից լեյտենանտ Բաքի Քոչաքը նույնպես մահացել է: 

Այդ զինված բախումից հետո Բիթլիսում թուրք ուժայիններն օդուժի աջակցությամբ լայնածավալ օպերացիա են սկսել քուրդ գրոհայինների դեմ: 

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…