Թուրքիայում առնվազն 20 մլն մարդ չքավորության մեջ է ապրում

Chqavorutyun

 Թուրքիայում առնվազն 20մլն մարդ չքավորության մեջ է ապրում: Այս մասին ասվում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայտարարության մեջ: 

Ըստ HDP-ի աշխատանքային հանձնաժողովի տվյալների՝ վերջին շրջանում գործազուրկ դարձած մարդկանց վիճակագրությունը եթե կազմվի, ապա չքավորների թիվը Թուրքիայում կարող է հասնել 30 միլիոնի։

Նշվում է, որ Թուրքիայում 60մլն աշխատող մարդ ստանում է նվազագույն կաշխատավարձ կամ դրանից ավելի ցածր վարձատրություն: Նվազագույն աշխատավարձն էլ, ըստ վերոնշյալ հանձնաժողովի գնահատականների, չի բավարարում, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ չքավորությունից։

HDP-ի հայտարարության մեջ այս իրավիճակի պատասխանատու է համարվում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի տնտեսական քաղաքականությունը վերջին 10 տարում ձևավորել է սպառողականության վրա հիմնված, դրսի ներդրումներից կախված տնտեսություն՝  ոչ բավարար արտադրողականությամբ ու աշխատատեղերով։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…