Ռուսական զորքը իր համար կառուցում է և՛ մզկիթ, և՛ եկեղեցի, ծառայողների մեջ կան և՛ քրիստոնյաներ և մուսուլմաններ. պարզաբանում՝ Ստեփանակերտի մոտ կառուցվող մզկիթի մասին․ iravaban.net

mzkit

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Ստեփանակերտի օդնավակայանի հարակից տարածքում մզկիթ է կառուցվել, նաև լուսանկար է տարածվել: Նշենք, որ օդանավակայանը գտնվում Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա, Ստեփանակերտ-Ասկերան A317 մայրուղուն հարող հատվածում՝ Իվանյան գյուղի մոտ։

Իրավաբան.net-ը կապ հաստատեց Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ, որտեղից հայտնեցին, որ իրենք նման տեղեկաություն չունեն և այդ հարցը կարող ենք ճշտել ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Մենք կապ հաստատեցինք նաև նախարարության հետ:

«Դա ընդհանրապես Քաղաքաշինության նախարարության հետ կապ չունի: Իմ տեղեկություններով՝ ռուսական զորքը իր համար կառուցում է և՛ մզկիթ, և՛ եկեղեցի՝ հաշվի առնելով, որ իրենց ծառայողների մեջ կան և՛ քրիստոնյաներ, և՛ մուսուլմաններ, դրա համար իրենք իրենց համար սարքում են»,-ասացին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ օդանավակայանի տարածքում ռուսական ռազմաբազա կա տեղակայված: Նշեցին, որ գուցե ժամանակավոր է, և հնարավոր է նորից հավաքեն:

Մեր ճշտող հարցին, որ այնուամենայնիվ նման կառույց կա՞, նախարարության ներկայացուցիչն ասաց. «Ես չեմ տեսել, բայց լսել եմ, չգիտեմ, մեզ հետ ընդհանրապես դա կապ չունի»:

Աղբյուր՝ iravaban.net

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…