Մենք շատ ավելի մեծ հիմքեր ունենք ազգային ինքնության զգացում ունենալու համար, քան ամերիկացիները. Ռոբերտ Քոչարյան

Qocharyan

 «Մենք շատ ավելի մեծ հիմքեր ունենք ազգային ինքնության զգացում ունենալու համար, քան ամերիկացիները։ Միացյալ Նահանգները էմիգրանտների երկիր է, և այդ «ամերիկյան երազանք» կոչվածը նրանք կարողացել են ստեղծել՝ կիրառելով հոլիվուդյան հզոր գործիքը։ Մենք բնականից ունենք այդ արժեքները, իսկապես ունենք, պարզապես պետք է կարողանանք դրանք դասակարգել՝ կրթական կամ մեկ այլ ճանապարհով։ Պետք է ներշնչենք դրանք մեր հասարակությանը, որ գոնե դրանից չազատվեն։ Չգիտեմ՝ ինչու են փորձում համոզել, որ ազգայինը դա տրեխ հանգնելն է կամ հետամնաց լինելը։ Ճիշտ հակառակը։ Մենք կարող ենք ազգային ինքնության հստակ ձևակերպումներ տալ, և այդ գործում ձեր պես մարդկանց կարիքն ենք ունենալու։ Այս գաղափարների իրագործման և դրանց տեղ հասցնելու համար պետությունը պետք է և՛ մտավոր, և՛ ֆինանսական ռեսուրս ծախսի։ Մեր ամենամեծ արժեքը մարդն է։ Ամեն ինչի կենտրոնում մարդն է, բայց մենք նաև ուզում ենք, որ այդ մարդն ասի՝ ես հայ եմ, ու այդ ասածի տակ մենք որոշակի հատկանիշներ հասկանանք»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…