Իմ բարոյական նկարագիրն ինձ թույլ չի տալիս իջնել իր մակարդակին. Համբարձումյանը՝ Թորոսյանին

nakhkin pashtonakatar

 ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանը անդրադարձել է պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված իմ բարձրացրած խնդրին ու իրեն թույլ տվել անվայել արտահայտություն։ 

Ազգային անվտանգության բարձրաստիճան սպայիս ու առհասարակ քաղաքացուս մարդկային ու բարոյական նկարագիրն ինձ թույլ չի տալիս իջնել շարքային զազրախոսի իր մակարդակին։ Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երևան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ Երևանում նստած հետազոտություն անցկացնեին։

Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով,   պիտի որոշեին, թե որտեղի՞ց, ի՞նչ եղանակով, պարբերականությամբ  ու տարաներով ջրի նմուշառում անեին։ Ես հասկանում եմ, թե ինչու է նա մտածում, որ այդ գործն էլ պետք է բարձվեր մեր աշխատակիցների վրա՝ չէ՞ որ շատերի փոխարեն մեր տղաների ուժերով էին գիշեր-ցերեկ Արցախին մատակարարվում անհրաժեշտ տեխնիկա-տրանսպորտային միջոցներ, զենք, ռազմամթերք, սարքավորումներ, վրաններ, ընդհուպ հացի արտադրության վառարաններ, դիզելային շարժիչներ և այլն։

Պարզ է, որ  նշյալ պաշտոնյայի կողմից այսկերպ էլ կազմակերպվել է համավարակի դեմ պայքարը։ Նման «փայլուն» աշխատանքի արդյունքում, զարմանում եմ, որ առ այսօր չեք արժանացել Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Իսկ գուցե և արժանացել ե՞ք ու պարզապես գաղտնի՞ եք պահում։

Ուզում եմ պարզապես ձեզ հուշել, որ ազգային անվտանգության ծառայությունում ցանկացած փաստի հիմքերը գիտեն պահպանել»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story