ԱՄՆ վստահ քայլերով գնում է Խորհրդային Միության ուղիով. Վլադիմիր Պուտին

Vstah qaylerov

 Մյուս պետությունների հետ հարաբերություններ կառուցելիս Միացյալ Նահանգները գնում է ԽՍՀՄ-ի ուղիով: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ո՞րն է կայսրությունների խնդիրը: Նրանց թվում է՝ իրենք այնքան հզոր են, որ իրենց կարող են թույլ տալ փոքրիկ սխալներ ու բացթողումներ՝ սրանց կառնենք, նրանց կվախեցնենք, իսկ սրանց հետ համաձայնության կգանք»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը:

ՌԴ նախագահը հավելել է, որ նման դեպքերում խնդիրների թիվն աստիճանաբար ավելանում է, և պահ է գալիս, երբ «դրանք հաղթահարելն արդեն անհնար է»:

«Միացյալ Նահանգները վստահ ու ամուր քայլերով գնում է Խորհրդային Միության ճանապարհով»,-ընդգծել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ինքն էլ է ծնվել Խորհրդային Միությունում:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…