Կութը թշնամու ուղիղ նշանառության տակ է, ես կկրծեմ նրա կոկորդը, ով կփորձի հանուն քաղաքական շահի պարտակի իրականությունը. Կարեն Հովհաննիսյան

Kut gyughy

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սա Գեղարքունիքի մարզն է, այն հատվածը որտեղ տեղավորվել է թշնամին։ Կարմիր սլաքով նշել եմ թշնամու միայն մեկ դիրքը։ Այսօր հաղորդագրություն է տարածվել, որ իբրև թե թշնամին իր տարածքում է ինժիներական և ամրաշինական աշխատանքներ կատարում, ինչը երևում է Կութ գյուղից։ Ուշադիր նայեք բաց աղբյուրներով հասանելի այս քարտեզին, տեսեք, թե սահմանը քանի սարի հետևում է, տեսեք փոսի մեջ եղած գյուղացին իր գյուղից ինչպես կարող է տեսնել, թե սահմանին թշնամին ինչ է անում։ Իրականում Կութը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ, ու Կութը ոչ միայն կութեցու հայրենիքն է, այլ նաև ԻՄ ու ես կկրծեմ նրա կկորդը, ով կփորձի հանուն քաղաքական շահի պարտակի իրականությունը։ Հայրենիքս վտանգված է, իսկ ապաշնորհները շարունակում են քաղաքականության պատճառով ավելի վտանգել ու մազից կախել ամեն ինչ․․․

Հ․Գ․ միտումնավոր չեմ նշել մնացած դիրքերը, բայց եթե շարունակեք ջայլամի քաղաքականությամբ առաջնորդվել, կնշեմ նաև մնացած դիրքերը, որտեղ վրան են խփել ու դիրքավորվել են թշնամիները․․․»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…