Պարտության խորհրդանիշ հանդիսացող վարչախմբի պատճառով, մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև․ Առուշանյան

arush

 Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, կոչ անելով համակիրներին հունսի 8-ին, ժամը 10։30-ին լինել Գորիսի հրապարակում՝ հանդիպելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստան դաշինքի անդամների հետ։

«Պարտության խորհրդանիշ հանդիսացող վարչախմբի պատճառով, մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Այս իշխանությունները ցույց են տվել, որ ոչ միայն ունակ չեն հաջողություններ գրանցելու, այլ նաև ունակ են խոշոր պարտությամբ հպարտանալու։ Թշնամին բացահայտ կերպով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և արդեն տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները ի զորու չեն չեզոքացնել մեր երկրին սպառնացող որևէ վտանգ։

Երկրի համար դժվարին ժամանակներում Սյունիքը չի կարող անմասն լինել, քանի որ մենք ամեն օր ականատեսն ենք լինում, թե ինչպես են մեր երկիրը մասնատում և պատառ պատառ բաժին հանում թշնամուն։

Մեզ պատուհասած փորձությունները երբեք չպետք է մեզ թուլացնեն, մենք թևաթափ լինելու իրավունք չունենք, պետք է և կարող ենք զորեղանալ, վերածնվել ու զարգանալ։ Ուզում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Հայաստան» դաշինքին․ ինչու՞, որովհետև «Հայաստան» դաշինքի լիդերներն ունակ են ապահովել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ։ Վստահ եմ, որ մեր քաղաքական թիմին հաջողվելու է վստահության, միասնականության առողջ մթնոլորտ ձևավորել և արդար պայքար մղել հանուն մեր երկրի առաջընթացի։

Իմ բոլոր համակիրներին, ինձ վստահողներին կոչ եմ անում վաղը՝ հունսի 8-ին, ժամը 10։30-ին լինել Գորիսի հրապարակում՝ հանդիպելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստան դաշինքի անդամների հետ։ Մենք իրավունք չունենք հուսալքվելու, մեկս մյուսի նկատմամբ հոգատարությամբ պետք է առաջ նայենք և վճռականությամբ երկիրն այս իրավիճակից հանելու ազգային ծրագրով հիմք դնենք ամուր պետություն ունենալու տեսլականին»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…